«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2018թ. 3-րդ եռամսյակն ամփոփել է շուրջ 122 մլն դրամ շահույթով: Կազմակերպությունում նշել են, որ տարվա սկզբից շահույթը կազմել է 330 մլն դրամ:«Հիմնական ֆինանսական ցուցանիշները նույնպես ունեն դրական դինամիկա` ընկերության ակտիվներն աճել են հասնելով գրեթե 15 մլրդ դրամի»,- ասված է հաղորդագրությունում:«3-րդ եռամսյակում գրանցած շահութաբերությունը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ վարկատեսակների դիվերսիֆիկացիան ու ռիսկայնության իջեցման ուղղությամբ շարունակական աշխատանքները բերում են իրենց դրական արդյունքները:Վստահ եմ, որ տարին կամփոփենք գոհացուցիչ ֆինանսական ցուցանիշներով»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը: Tweet Դիտում՝ 7304