Երեւան, 27 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական MTC ընկերությունը, որին պատկանում է “Վիվասել” բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%-ը, ակնկալում է Հայաստանում ստանալ բջջային կապի երրորդ սերնդի (3G) ծառայություններ մատուցելու արտոնագիր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, MTC-ի նախագահ Լեոնիդ Մելամեդն այս մասին ասել է այսօր մոսկովյան “Վեդոմոստի” թերթում հրապարակված հարցազրույցում: “Երբ մենք ներկայացանք Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի՞ն է կառավարության դիրքորոշումը կապի ոլորտում, նշվեց, որ մոտ ժամանակներս Հայաստանում հնարավոր է կսկսվի 3G-ի արտոնագրեր տրամադրելու գործընթացը: Խոսք տվեցին, որ մեզ չեն մոռանա”,- ասել է Լեոնիդ Մելամեդը: “ԱրմենՏելի” մամլո քարտուղար Հասմիկ Չութիլյանն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է, որ ընկերության արտոնագիրը նախատեսում է 3G ծառայություն մատուցելու իրավունք: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5904