«Ատլաս ֆարմասյութիքալ»-ը Հայաստանում արտադրություն կհիմնի

09.10.2018 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատլաս ֆարմասյութիքալ #Բիզնես Արմենիա
Բիզնես Արմենիայի աջակցությամբ կանադական «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը 1.2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։

Համագործակցության հուշագիրն այսօր ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի եւ Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջեւ։

Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին եւ նշանակությանը մոտեցող սննդային հավելումների՝ սննդորայքի արտադրության եւ կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն։

Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի 2019թ. սկզբին, կստեղծվի շուրջ 30 աշխատատեղ։ Ընկերության մասնագետներն արդեն դիտարկում են մի քանի արտադրական տարածքներ, այդ թվում՝ մարզերում։

«Այս ներդրումը Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կանադայի արտագնա գործարար առաքելության արդյունք է»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ակնկալվում է, որ կլինիկական հետազոտությունների արդյունքում փորձված բուսական բժշկության արտադրանքը՝ բուսական դեղամիջոցներ, բնական հիմքով պրեպարատներ, կսպառվի տեղական շուկայում եւ կարտահանվի ԵԱՏՄ երկրներ։
Դիտում՝ 2920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW