Սեպտեմբերին ուղեւորահոսքն աճել է 9,3%-ով

04.10.2018 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զվարթնոց #ուղեւորահոսք
Հայաստանի երկու օդանավակայաններում սեպտեմբերին ընդհանուր ուղեւորահոսքը կազմել է 278 719 մարդ՝ 2017թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9,3%-ով:

2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 7,1%-ով:


Եթե 2017թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել էր 245 363 ուղեւոր, ապա 2018թ. սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմում է 262 815։

Հաշվետու ժամանակահատվածում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 15 904 մարդ: 2017թ.նույն ամսվա համեմատ աճը կազմել է 65% (9 646 ուղեւոր):

Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է  2 151 718 մարդ, որը 11,9 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018թ. hունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 9,9%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները:
Դիտում՝ 8040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW