ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձեւակերպման դեպքերը: «Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից եւ գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը: Այնուհետեւ, ներկայացնելով ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ:Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ եւս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը: Հայաստանի ողջ տարածքում գործող բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 8601