ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը սկսելու մասին։Հայաստանի վարչապետի աշխատակազմին պետական բյուջեի պահուստային ֆոնդից ինն ամսում կհատկացվի 33,292.1 հազ. դրամ՝ կենտրոնի աշխատակիցներին աշխատավարձ եւ այլ վճարումներ կատարելու համար։ 13.01.2017 | 09:25 Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը բացվեց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հիմնվել էր 2017թ․ հունվարին։ Կենտրոնի ֆինանսավորումն իրականացվում էր պետական բյուջեից, ինչպես նաեւ միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից եւ մասնավոր հատվածի նվիրատվություններից: Առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:Նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ռուսաստանում բնակվող հայազգի գործարարների հետ հանդիպմանը IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ կառավարությունը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ի մասնավոր գործընկերներին տեղեկացրել էր կենտրոնը փակելու մտադրության մասին՝ առանց նախապես քննարկում անկացնելու: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել էր, որ մտադիր են դադարեցնել պետական մասնակցությամբ բոլոր անարդյունավետ կառույցների աշխատանքը: Tweet Դիտում՝ 2105