Մինչեւ տարեվերջ 11 կմ-ով ավելի ճանապարհ կկառուցվի

29.08.2018 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Աշոտ Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը որակական փոփոխությունների կարիք ունեն:

Այս մասին վարչապետն ասել է կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

«Այսօր, ցավոք, ենթակառուցվածքների որակի մակարդակով չենք գտնվում այն վիճակում, որում կցանկանայինք գտնվել, բայց նաեւ հասկանում ենք, որ պետք է հնարավորինս արագ եւ արդյունավետ ջանքեր գործադրենք՝ այդ վիճակում հայտնվելու համար: Մեզ համար շատ կարեւոր է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը էական որակական փոփոխություն ունենան՝ նախկինի համեմատ: Շատ կարեւոր է որակի վերահսկողությունը, տեխնիկական վերահսկողությունը, որպեսզի միջոցները, որոնք ծախսվում են, ծախսերը լինեն արդյունավետ այնքանով, որ այդ ճանապարհները ծառայեն բավարար չափով եւ ծառայեն այնքան, որքան նախատեսված է դրանց տեխնիկական կանոնակարգերով»,- ընդգծել է նա:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ ասել է, որ ոլորտի այս տարվա բյուջեն 6,4 մլրդ դրամ է, որով նախատեսված էր կառուցել 66 կմ ճանապարհ, բայց տնտեսման արդյունքում մինչեւ տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի, եւ ընթացիկ ծրագրերը կատարվելու են ամբողջ ծավալով:

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մեկնարկել են Տավուշի մարզի Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են մեծ թափով եւ ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ:

Աշոտ Հակոբյանի խոսքով՝ պետբյուջեով առաջացած խնայողությունների հաշվին նախատեսվում է մինչեւ տարեվերջ իրականացնել հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաեւ սկսել հաջորդ տարվա շինաշխատանքների նախագծերի կազմման գործընթացը:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին եւս մեկ անգամ ուսումնասիրել այդ շրջանակի ընդլայնման հնարավորությունները եւ լրացուցիչ միջոցներն ուղղել այնտեղ, որտեղ կան պատրաստի ճանապարհաշինական նախագծեր:
Դիտում՝ 1398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW