Յունիստրիմ Օնլայնը գործարկել է հաճախորդների անձնական գրասենյակ

16.08.2018 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիստրիմ
Յունիստրիմ օնլայն դրամական փոխանցումների համակարգն օգտվողների համար դարձել է ավելի հարմարավետ: Այսուհետ յուրաքանչյուր հաճախորդ unistream.ru կայքում կարող է մուտք գործել իր անձնական գրասենյակ եւ դիտել օնլայն փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ստուգել ընթացիկ փոխանցման կարգավիճակը:

Յունիստրիմ բանկի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, անձնական գրասենյակը ստեղծելիս հաշվի է առնվել կուտակված փորձը եւ Յունիստրիմի հաճախորդների ցանկությունները: Անձնական գրասենյակի միջոցով կարելի է կատարել ինչպես նոր փոխանցումներ, այնպես էլ կրկնել առավել վաղ կատարած գործարքը: Կրկնակի կատարվող փոխանցումների ժամանակ տվյալները լրացվում են ավտոմատ կերպով: Բացի այդ, անձնական գրասենյակում օգտվողը կարող է պահպանել փոխանցման համարով կտրոնը` օգտվելով համակարգչից, նոութբուքից, պլանշետից կամ հեռախոսից:

Անձնական գրասենյակ կարելի է մուտք գործել հաշված վայրկյանների ընթացքում: Անգամ ծածկագիր եւ գաղտնաբառ ստեղծելու եւ հիշելու կարիք չկա. մուտքն անձնական գրասենյակ իրականացվում է հաճախորդի հեռախոսահամարով, իսկ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառն ուղարկվում է օգտվողի բջջային համարին: Նոր գաղտնաբառի ձեւավորումը յուրաքանչյուր մուտքի ժամանակ բարձրացնում է անվտանգության մակարդակը:

«Յունիստրիմն անընդհատ բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Օգտվողների համար մշակելով անձնական գրասենյակ` մենք հաշվի առանք հաճախորդների կարծիքը, ում համար շատ կարեւոր էր ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղում ունենալը եւ արագ փոխանցումներ կատարելը: Հաճախորդները կարեւորում են ծառայության հարմարավետությունը: Հուսով ենք, նրանք կգնահատեն Անձնական գրասենյակի օգտակարությունն ու կայն հնարավորությունները», - նշեց Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը:

2018թ-ի հունվարից Ռուսաստանից օնլայն փոխանցումների ծավալն աճել է 2 անգամ, ինչը փաստում է այս ծառայության հանդեպ մեծ պահանջարկը: Բանկի վերլուծաբանների կարծիքով մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կարող է աճել ավելի քան 3 անգամ: Հաշվի առնելով այս հանգամանքը, Յունիստրիմը կշարունակի օնլայն ծառայությունների տեսականու ընդլայնումը: Անձնական գրասենյակի ստեղծումը եւս մեկ քայլ է այդ ուղղությամբ:
Դիտում՝ 6674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW