Յունիբանկը դեպոզիտար արկղերի վարձակալության ակցիա է գործարկել

14.08.2018 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #դեպոզիտար արկղ
Յունիբանկը գործարկել է նոր ակցիա դեպոզիտար արկղերի վարձակալության համար:

«Թանկարժեք իրերը կամ փաստաթղթերն ապահով պահելու նպատակով անհատական դեպոզիտար արկղեր այսուհետեւ կարելի է վարձակալել 50% զեղչով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկն առաջարկում է երեք չափի արկղ՝ փոքր (110x220x480 մմ), միջին (200x220x480 մմ) եւ մեծ (200x450x480 մմ):

Ակցիան գործում է մինչեւ օգոստոսի 31-ը բանկի «Աճառյան» (Երեւան, Աճառյան 22, N 51), «Գյումրի» (Գյումրի, Ա.Մանուկյան 3 ), «Կենտրոն» (Երեւան, Կիեւյան 8, թիվ 63) եւ «Գարեգին Նժդեհ» (Երեւան, Արշակունյաց պող., 34/3 (Yerevan Mall) մասնաճյուղերում:

Կախված արկղերի չափից եւ վարձակալության ժամկետից (7 օրից մինչեւ 1 տարի)` սահմանված են տարբեր սակագներ` սկսած 2 250 դրամից մինչեւ 22 500 դրամ:

Բանկում տեղեկացրել են, որ դեպոզիտար արկղերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ՝ հատուկ այդ նպատակով մասնաճյուղերում կառուցված սրահներում:
Դիտում՝ 1408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW