Վարչապետը մեկնաբանել է պնդումները հարկային վերահսկողության խստացման մասին

09.08.2018 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը:

« Շատ են լինում ահազանգեր, որ վերահսկողությունը մեծացել է: Մեր ուղերձն ի սկզբանե եղել է հստակ: Կառավարությունը եւ բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար որդեգրում է օրինապահ քաղաքականություն եւ օրինապահ վարքագիծ: Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն, ուրեմն՝ պետք է տրվեն: Եվ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ նրանք վճարում են պետբյուջե, արդյունավետ կերպով են ծախսվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարության քաղաքականությունը չպետք է լինի պատժող, այլ, փոխարենը, ուղղված դեպի երկխոսություն:

«Մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ»,- նշել է վարչապետը:
Դիտում՝ 1937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW