Moody’s գործակալությունը փոխել է Ադրբեջանի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայունի»:«Ադրբեջանի տնտեսությունը կաճի, ինչին կնպաստի նավթի գնի բարձրացումը: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2018 եւ 2019 թվականներին կկազմի, համապատասխանաբար, 1,5% եւ 3% նավթի գնի աճի եւ արտահանման ծավալների ավելացման շնորհիվ»,- նշվում է գործակալության վերլուծության մեջ, որը մեջբերում է Ինտերֆաքսը: Գործակալության գնահատականներով, տնտեսական աճի վերականգնումը հավանաբար կառաջացնի վարկերի պահանջարկի աստիճանական բարձրացում: «Մենք ակնկալում ենք, որ բանկերի համընդհանուր վարկային պորտֆելը 2018 թվականին կավելանա 5-10%-ով, հիմնականում՝ բնակչության վարկերի աճի հաշվին: Սակայն կորպորատիվ վարկավորման դինամիկան 2018 թվականին կմնա թույլ»,- ասված է վերլուծության մեջ:Moody’s-ը կարծում է, որ Ադրբեջանի բանկային հատվածում կշարունակվի համախմբումը: Moody’s-ն ակնկալում է Ադրբեջանում խնդրահարույց վարկերի բարձր մակարդակի պահպանում: 2017 թվականի արդյունքներով խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 18,7%, գործակալության գնահատականներով 2018-2019թթ. այդ ցուցանիշը կնվազի մինչեւ, համապատասխամաբար, 15% եւ 13%: Tweet Դիտում՝ 5688