«Ալեքս Հոլդինգ»-ը վերականգնել է 5,2 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունը

01.08.2018 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ալեքս Հոլդինգ» #ԱԱԾ #ՊԵԿ
«Ալեքս Հոլդինգ» ընկերությանն առաջադրված 5,2 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:

Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ»-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

«Ստուգումն իրականացվել է ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018թ. հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակերպությանն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի եւ շահութահարկի գծով): 2018թ. օգոստոսի 1-ի դրությամբ` ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2086

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW