Հայբիզնեսբանկը նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

01.08.2018 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #հիփոթեք
Հայբիզնեսբանկը, հաճախորդներին մատուցվող ծառայությունների եւ պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, նվազեցրել է դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները:

Բանկը 2018թ. օգոստոսի 1-ից տրամադրվող անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման նպատակներով դրամով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը նվազեցնում է 1%-ով՝ սահմանելով տարեկան 10,9%, իսկ վերանորոգման նպատակով դրամով հիփոթեքային վարկերը՝ 1%-ով՝ սահմանելով տարեկան 11,9%:

Հայբիզնեսբանկի կողմից տրամադրվող «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով մարզերում իրականացվող հիփոթեքային վարկավորման տարեկան տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով՝ սահմանվելով տարեկան 3,4%, իսկ Երեւան քաղաքում՝ 1%-ով՝ սահմանվելով տարեկան 5,4%:

«Հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների նվազեցման շնորհիվ բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին իրագործել իրենց նպատակները եւ էլ ավելի շահավետ պայմաններով օգտվել բանկի կողմից ներկայացվող պրոդուկտներից»,- նշել են բանկում:
Դիտում՝ 2626

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW