2004-2017-ին արտերկրից ՀՀ ֆիզանձանց է փոխանցվել $23,7 մլրդ

30.07.2018 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #փոխանցում
2004-2017 թթ. դեպի Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է $23,7 մլրդ, որից $18,2 մլրդ-ը եղել են ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ $1,7 մլրդ, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 6,6 %:

Ոչ առեւտրային նպատակով իրականացված փոխանցումների դեպքում միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ $1,3 մլրդ, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5,4%:

2004-2017 թթ. Հայաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր փոխանցվել է $11,6 մլրդ, որից $3,6 մլրդ-ը եղել են ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ:

Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան արտահոսքը կազմել է $0,8 մլրդ, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5,8%:

Ոչ առեւտրային նպատակով իրականացված փոխանցումների համար միջին տարեկան արտահոսքը կազմել է մոտ $0,3 մլրդ, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 4,4%: 
Դիտում՝ 926
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW