Հայբիզնեսբանկը մասնակցել է «Հաշտ ճամբար» ծրագրին
27.07.2018 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ



Հայբիզնեսբանկը «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակում այցելել է Հանքավանում եւ Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում անապահով ընտանիքների՝ մինչեւ 13 տարեկան երեխաները:
«Նախաձեռնության շնորհիվ երեխաները տարբեր խաղերի միջոցով ստացան ֆինանսական գիտելիքներ եւ խաղացին հետաքրքիր ֆինանսական խաղեր:
Բանկի աշխատակիցները երեխաների համար մշակել էին հատուկ ծրագիր, որի միջոցով երեխաներին բացատրում էին, թե ինչ է գումարը, ինչպես պետք է այն ճիշտ տնօրինել եւ պլանավորել ծախսերը, որից հետո երեխաների հետ խաղ էին խաղում, պարզելու համար, թե որքանով յուրացվեցին այդ գիտելիքները:
Այսպիսով, երեխաները ինտերակտիվ խաղերի միջոցով ծանոթացան ֆինանսական համակարգի կազմակերպությունների գործունեությանը, ֆինանսական թեմայով խաղեր խաղացին, սովորեցին ինչ է արժույթը, ծանոթացան արտարժույթի թղթադրամներին, եւ պատկերացում կազմեցին ինչպես կարելի է կատարել արտարժույթի փոխանակում, իսկ Կենտրոնական բանկի մասնագետները փորձում էին հատուկ խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել ֆինանսական բառերին եւ դրանց նշանակությանը:
Մասնակցելով խաղերին՝ բոլոր երեխաները ստացան նվերներ միջոցառմանը մասնակից կազմակերպությունների կողմից, ինչը նրանց պարգեւեց անսահման ուրախություն:
Հայբիզնեսբանկը մշտապես կարեւորում է ապագա սերնդի տեղեկացված եւ կրթված լինելու հանգամանքը, քանզի նրանց հետ միասին է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: