Քննարկվել է բուհերի ֆինանսական կայունության խնդիրը

23.07.2018 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արայիկ Հարությունյան #ԿԳՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպմանը քննարկել է բուհերի՝ ֆինանսական դժվարություններին դիմակայելու խնդիրը:

Նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50%-ով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը եւ ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռեւս տարիներ առաջ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, օրինակ, նշել է, որ մայր բուհը դեռեւս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետեւանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունությունը:

Նա ընդգծել է նաեւ, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլեւս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15%-ով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Ռեկտորը մտահոգություն է հայտնել դեռեւս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին:

Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաեւ գնումների գործընթացի եւ տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր:

Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնամխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման եւ այլ միջոցների շնորհիվ, որի հետեւանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու:
Դիտում՝ 1077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW