ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկեր՝ ցածր տոկոսադրույքներով եւ ավելացված սահմանաչափով:«ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ այն հաճախորդների համար, որոնք իրենց ոսկու գրավադրմամբ վարկերն այլ բանկերից եւ վարկային կազմակերպություններից կտեղափոխեն ՎՏԲ-Հայաստան Բանկ: Տեղափոխելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա ոսկու գրավադրմամբ վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ հաճախորդները կկարողանան ոչ միայն նվազեցնել իրենց վարկային բեռը վարկի տոկոսադրույքի նվազման արդյունքում, այլեւ հնարավորություն կունենան ստանալ գրավի գնահատման արժեքից մինչեւ 30% ավելի վարկի գումար»,- ասված է հաղորդագրությունում:Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ձեւակերպել ոսկու գրավադրմամբ վարկեր՝ սկսած տարեկան 0%-ից (էֆեկտիվ տարեկան տոկոսադրույք՝ սկսած 15,5%-ից):Վարկի մարման ժամկետը մինչեւ 5 տարի է: Մարման եղանակն ընտրում է հաճախորդն իր հայեցողությամբ, իսկ վարկի գումարը կազմում է մինչեւ 3 000 000 դրամ (համարժեք դոլար):ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են այն հնարավորությունները, որոնցից հաճախորդները կօգտվեն ոսկու գրավադրմամբ վարկեր ձեւակերպելիս՝- վարկի տրամադրման որոշումը կայացվում է րոպեների ընթացքում,- վարկի ձեւակերպումն իրականացվում է տեղում եւ տեւում է մի քանի րոպե,- վարկի ստացման համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ): Tweet Դիտում՝ 6170