ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր ընդունել է ավստրիական STRABAG International կոնցեռնի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստանի շինարարների միության եւ Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների: Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ընկերության պատասխանատու Ռաշենգորֆեր Յուրգենը նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շինարարական շուկայով եւ նպատակ ունի մասնակցելու մրցույթների, ծավալելու գործունեություն:Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանն էլ տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ է որակյալ ինժեներ-ճարտարագետների պահանջը: Քննարկվել է համագործակցության ընթացքում ԲՈւՀ-ի լավագույն շրջանավարտների արտերկրում վերապատրաստվելու հարցը:Արմեն Ղուլարյանը կարեւորել է առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա: Նա ընգդծել է, որ Հայաստանում առաջնային է շենքերի սեյսմակայունության բարձրացումը, դպրոցաշինությունն ու սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցումը: Tweet Դիտում՝ 1534