Ամերիաբանկը կզիջի ֆիզանձանց դուրս գրված վարկերի տույժ-տուգանքները

03.07.2018 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #տույժ #տուգանք
Ամերիաբանկը հայտնում է ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերի եւ տուգանքների զիջման մասին:

«Ամերիաբանկը, հետեւելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել զիջել ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված բոլոր վարկերի տույժերը եւ տուգանքները, եթե հաճախորդներն այդ վարկերի գծով մայր գումարներն ու հաշվեգրված տոկոսագումարը մարելու լուծումներ քննարկելու վերաբերյալ դիմեն բանկին մինչեւ 2018թ. տարեվերջ:

Ի լրումն վերոնշյալի՝ բանկը որոշում է կայացրել ֆիզիկական անձ հաճախորդների մինչեւ 5 000 000 դրամ պայմանագրային գումարով՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված չապահովված վարկերի գծով տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ զիջել»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 4061

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW