Արմսվիսբանկը ճանաչվել է «Առեւտրի լավագույն ֆինանսավորող բանկ»-ը Հայաստանում

02.07.2018 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմսվիսբանկ #Global Banking & Finance Review
Արմսվիսբանկը Global Banking & Finance Review-ի կողմից ճանաչվել է 2018թ. Հայաստանի առեւտրի ֆինանսավորման լավագույն բանկ:

«Արմսվիսբանկը, կարեւորելով համագործակցության կարեւորությունը տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, մշտապես ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները՝ ինչպես նոր գործընկերներ ձեռք բերելով, այնպես էլ խորացնելով արդեն իսկ առկա գործընկերների հետ համագործակցությունը:

Բանկի գործունեությունը մշտապես ուղեկցվում է նորանոր ձեռքբերումներով եւ զարգանալու ձգտումով, ռիսկերի արդյունավետ կառավարմամբ, հաճախորդների կարիքների բավարարմանն ուղղված նվիրվածությամբ, ինչը վկայում է բանկի արդյունավետության մասին: Առանձնահատուկ ձեռքբերումներն առեւտրի ֆինանսավորման ոլորտում դարձնում են բանկն այս անվանակարգի անկասկած հաղթող»,- ասված է հաղորդագրությունում:

Global Banking&Finance Review ամսագիրն աշխարհի 200 երկրում ունի ավելի քան 47 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանն աշխարհի խոշորագույն մասնավոր եւ պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է աշխարհի տարբեր երկրների բանկային եւ ֆինանսական համակարգի կարեւորագույն ցուցանիշները:
Դիտում՝ 3665

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW