Փաշինյան. Պետք է ունենանք լավատեսական միջնաժամկետ ծախսերի ծրագիր

27.06.2018 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ։

Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է արտահայտել այսօր առկա նոր քաղաքական իրավիճակը եւ դրանից բխող պետական, ժողովրդական եւ համազգային ձգտումները:

«Մենք ժամկետով եւս սահմանափակված ենք, բայց պետք է փորձենք այս կարճ ժամանակում մաքսիմալ արդյունավետ աշխատել եւ ունենալ ոչ միայն իրատեսական, այլ նաեւ լավատեսական միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Հայաստանում սովորաբար լավատեսությունը եւ իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր եւ ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ: Այս առումով, միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ամենակարեւոր գործիքն է այս խնդիրը լուծելու համար»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 1389
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW