Սոցիալապես անապահով ընտանիքների համար կգործի գազի իջեցված սակագին
20.06.2018 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Մասնավորապես, «Գազպրոմ Արմենիա»-ն որոշում է կայացրել սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը տարեկան մինչեւ 600 խմ սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել ՀԾԿՀ սահմանածից ավելի ցածր սակագնով:
«Նշված սպառողները տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար յուրաքանչյուր խմ-ի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2019թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով (20 դրամ իջեցված սակագնով)»,- ասված է հայտարարության մեջ:
Ընկերությունում նաեւ նշել են, որ սահմանված սակագնի փոփոխման դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն հանդես կգա նոր հայտարարությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: