Փաշինյանն ու Կոստինը քննարկել են ՀՀ-ում ՎՏԲ Բանկի գործունեության ընդլայնումը

14.06.2018 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Անդրեյ Կոստին #ՎՏԲ Բանկ
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ - վարչության նախագահ Անդրեյ Կոստինի հետ:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը կարեւորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ Բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի եւ տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները եւ ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են ՎՏԲ Բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:
Դիտում՝ 9482

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW