Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 9,2%-ով

11.06.2018 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զվարթնոց» #«Շիրակ» #օդանավակայան
Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
 
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղեկացրել են, որ ընթացիկ տարվա մայիս ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5,4%-ով:

2018թ. մայիս ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 202 290 մարդ՝ 2,1%-ով գերազանցելով նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշը:

2018թ. հունվար-մայիս ամիսներին, 2017թ. նույն ամիսների հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 5,7% աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018թ. հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա ապրանք:

2018թ. մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 15 325 մարդ: 2017թ. նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 8240 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018թ. հունվար-մայիս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 59 350 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 27 429 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 11,5%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:
Դիտում՝ 1370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW