Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը (ՀԱԱՊ-AmCham) հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահություն հայտնելով, որ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի ավելի կայուն եւ թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման համար:«ՀԱԱՊ-ը կիսում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում համարժեք բնապահպանական կառավարման չափանիշների բացակայութան մտահոգությունը, միաժամանկ վստահ լինելով, որ վերջին տասնամյակներում ոլորտն աշխարհում լրջորեն անդրադարձել է հանքարդյունաբերությունում բնապահպանական եւ սոցիալական կառավարման խնդիրներին, առաջարկելով մի շարք ինստիտուցիոնալ լուծումներ: Այս առումով ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները, օրինակ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողականի չափանիշները, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողականի պահանջները, հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհուրդի (ICMM) ստանդարտները եւ մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաեւ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլով Հայաստանում զգալիորեն կբարձրանա պատասխանատվության նշաձողը ոլորտում: ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները, ինչպես օրինակ Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում, արդեն իսկ որպես նշաձող հետեւում է այս չափանիշներին եւ սա կարող է օրինակ դառնալ ոլորտում հավասար չափանիշների կիրառման համար», - ասված է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 8395