Ինեկոբանկը բացառիկ հնարավորություն է խոստանում անկանխիկ վճարումների շուկայում

01.06.2018 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ
Ինեկոբանկը տեղեկացնում է, որ շուտով հայաստանյան շուկային կներկայացնի բոլորովին նոր վճարային համակարգ, որն «ամբողջությամբ կփոխի հաճախորդների պատկերացումները անկանխիկ վճարումների արագության եւ հարմարավետության վերաբերյալ»:

Մասնավորապես, նորարար լուծումը հնարավորություն կընձեռի վճարումներ կատարել վաճառքի եւ սպասարկման կետերում՝ ընդամենը օգտագործելով ձեռքի տակ եղած սմարթֆոնը մի քանի պարզ եւ հարմար քայլերի միջոցով:

«Մեր հայրենակիցները շուտով կսկսեն վճարել նորովի»,- վստահեցրել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

«Արագ փոփոխվող աշխարհն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը նոր օրակարգ են թելադրում ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ գործարքները չպետք է լինեն բարդ եւ ժամանակատար, դրանք պետք է լինեն մատչելի, հասանելի յուրաքանչյուր պահի եւ ցանկացած վայրում։

Բանկի կողմից արդեն իսկ էականորեն պարզեցվել է վարկավորման, ավանդների ձեւակերպման եւ գումարների փոխանցման գործընթացները՝ այն հասցնելով մի քանի վայրկյանի: Զարգացման հաջորդ փուլը անկոնտակտ մոբայլ վճարումներն են, եւ շատ շուտով հայաստանյան շուկայում հասանելի կլինի այս բացառիկ հնարավորությունը»,- նշել է Արեն Նալթակյանը։

Բանկում ընդգծել են, որ արդյունքում հաճախորդների ֆինանսական բոլոր գործիքները մեկտեղվելու են մեկ ապահով միջավայրում՝ հնարավորություն տալով կատարել փոխանցումներ, ներդնել ավանդներ, ստանալ վարկեր ու վերջապես՝ կատարել վճարումներ գնումների եւ ծառայությունների ձեռք բերման համար՝ անմիջապես սմարթֆոնի միջոցով։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկը առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
Դիտում՝ 31422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW