ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո։«Առաջիկայում մենք պետք է շատ արագ որոշում կայացնենք բարձրավոլտ էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին։ Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք»,-ասել է կառավարության ղեկավարը։ 30.05.2018 | 22:06 «Տաշիր»-ը պարզաբանել է ԲԷՑ-ի կառավարումից իր հրաժարվելը Նա նշել է, որ առաջիկայում կհստակեցվի՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարումը պետական, թե մասնավոր կառավարման է հանձնվելու։ «Այսօր շատ հստակ կարող ենք հայտարարել՝ պետք է բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որեւէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որեւէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինի այդտեղ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։Նա ընդգծել է, որ բաց եւ թափանցիկ մրցույթում պետք է ընտրվի կառավարիչ։ Վարչապետը կառավարության ներկայացուցիչներին հորդորել է այս հարցի հետ կապված հայտարարություններում լինել «ավելի ճկուն»։ Tweet Դիտում՝ 2314