Արծվիկ Մինասյանը խոսել է լայնամասշտաբ խորքային բարեփոխումների մասին

30.05.2018 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #ՀԲ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 29-ին հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական առաքելության հետ։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են ՓՄՁ-ներին, արտահանման խթանմանը, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը, ֆինանսական հատվածին վերաբերող հարցեր։

Արծվիկ Մինասյանը հավաստիացրել է լայնամասշտաբ խորքային բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը եւ ներկայացրել կատարվող փոփոխությունների ընթացքը, նշելով դրանց իրագործման համար ՀԲ աջակցության կարեւորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման գործընթացին, ոլորտի օրենսդրական աշխատանքներում խորհրդատվական արդյունավետ քաղաքականությանը։
Դիտում՝ 1435

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW