Քննարկվել է Հայաստանի եւ ԵԱԶԲ-ի միջեւ գործակցության ընդլայնումը

25.05.2018 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:

Նախարարությունում նշել են, որ կողմերը քննարկել են Հայաստանի եւ ԵԱԶԲ-ի միջեւ համագործակցության, ինչպես նաեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաեւ համագործակցության ընդլայնման ուղղություններին եւ հեռանկարներին՝ մասնավոր հատվածում եւ պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում:

Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է 2006թ. Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից: Հայաստանը բանկին միացել է 2009թ.: Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է նաեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:

Դիտում՝ 2240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW