Նախարարն ու Doing Business-ի ներկայացուցիչները քննարկում են ունեցել
21.05.2018 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն

Նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ քննարկվել են իրականացվող այն բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը:
Արծվիկ Մինասյանը փորձագետներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին՝ շեշտելով, որ նոր թափով շարունակելու են աշխատել բաց եւ թափանցիկ գործելաոճը:
Doing Business խմբի ներկայացուցիչներ Տիցիանա Լոնդերոն եւ Պարվինա Ռահիմովան հատկանշել են գործարարների ոգեւորությունը նոր կառավարության առնչությամբ, ինչը լավ ազդակներ կարող է ունենալ գործարարության խթանման համար:
Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ գործարարների հետ անմիջական կապ են ստեղծելու՝ իրականացվող բարեփոխումներում կիրառելով նոր գործիքակազմ, անդրադառնալու են նրանց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին:
Հանդիպմանը խոսվել է նաեւ Գնահատող թիմի ներկայացուցիչների հետ պարզաբանման ենթակա հարցերը վիդեոկոնֆերանսների միջոցով ամրագրելու հնարավորության մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: