agRIF Cooperatief U.A ֆինանսական կազմակերպությունն Ինեկոբանկի բաժնեմաս է գնում

11.05.2018 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#agRIF Coopeartief U.A #Ինոկեբանկ
Ինեկոբանկը հայտարարում է բանկի կանոնադրական կապիտալում մասնաբաժնի նոր փոփոխության վերաբերյալ, որի արդյունքում հոլանդական agRIF Cooperatief U.A կազմակերպությունը, որը համակարգվում է Incofin Investment Management ֆինանսական կազմակերպության կողմից, ձեռք է բերում International Finance Corporation (IFC) եւ Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft (DEG) միջազգային ֆինանսական կազմակերպություններին պատկանող Ինեկոբանկի բաժնետոմսերը։

Բանկում նշել են, որ վերոնշյալ ընկերությունների միջեւ կնքված գործարքի համաձայն՝ agRIF Cooperatief ֆինանսական կազմակերպությանն են փոխանցվում Ինեկոբանկի բաժնետոմսերի 10% (10.0104%):

«agRIF Cooperatief U.A. ֆինանսական կազմակերպության մասնակցությունը Ինեկոբանկի կապիտալում կամրապնդի կազմակերպության դիրքը տարածաշրջանում, հնարավորություն կընձեռի նոր համագործակցություններ ձեռք բերել միջազգային կազմակերպությունների հետ, ամրապնդել առաջատար դիրքերը Հարավային Կովկասի բանկային համակարգում։

Ինեկոբանկը իր գոհունակությունն է հայտնում IFC եւ DEG կազմակերպություններին վերջին տասը տարիների ընթացքում շարունակական համագործակցության, վստահության եւ բանկի զարգացման գործընթացում իրենց անմիջական դերակատարության համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

2015-ից ի վեր agRIF Cooperatief հիմնադրամի գործունեությունը վերաբերում է զարգացող երկրներում ֆինանսական ծառայությունների սակավության խնդրին։ Հիմնադրամի առաջնային ներդրողներն են Եվրոպական ներդրումային բանկը (EIB), Proparco ֆինանսական կազմակերպությունը, FMO կազմակերպությունը, Զարգացող շուկաներում շվեցարական ներդրումային հիմնադրամը (SIFEM), Զարգացող երկրներում բելգիական ներդրումային ընկերությունները (BIO) եւ AXA Impact Fund II հիմնադրամը: Շարունակելով Rural Impulse Fund I եւ Rural Impulse Fund II հիմնադրամների գործունեությունը՝ agRIF Cooperatief հանդիսանում է երրորդ սերնդի հիմնադրամ։ Ի տարբերություն այս հիմնադրամների, որոնք, օգտագործելով փակ, լիցենզավորված մասնավոր ներդրումային կառույցներին, թիրախավորում էին գյուղական տարածքների ֆինանսավորմանն ուղղված ներդրումների ներգրավման գործընթացը, agRIF Coopeartief հիմնադրամը թիրախավորում է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտը եւ փոքր ֆերմերային տնտեսությունները, ինչպես նաեւ գյուղական համայնքների միկրո ձեռներեցներին:

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
Դիտում՝ 6837
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW