“ՎՏԲ-Հայաստան” բանկը փակեց եւս 2 մասնաճյուղ, “Կոնվերսբանկը” մասնաճյուղ բացեց “Զվարթնոց” օդանավակայանում

25.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 25 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի թիվ 17 եւ թիվ 50 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդեցին ԿԲ մամլո ծառայությունում, Կենտրոնական բանկի նախագահի մեկ այլ որոշմամբ գրանցվել է է “Կոնվերս Բանկ” ՓԲԸ “Զվարթնոց օդանավակայան” մասնաճյուղը, որը գործելու է ք. Երևան-42, “Զվարթնոց” միջազգային օդանավակայան, ԱՄՕ-ի շենք, Համալիր 1-ի հաշվառման սրահ հասցեում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Կոնվերսբանկի” բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է Advanced Global Investments LLC ընկերությանը, որի սեփականատերն է “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 12343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW