2017-ին ՓՄՁ ԶԱԿ-ը 500 մլն դրամի երաշխավորություն է տրամադրել

16.04.2018 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՓՄՁ ԶԱԿ #Լեւոն Մնացականյան
«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանն այսօր ամփոփել է կենտրոնի անցած տարվա գործունեության հիմնական ցուցանիշները եւ ներկայացրել 2017թ. հաշվետվությունը:

Լեւոն Մնացականյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի իրականացրած ծրագրերի շնորհիվ ստեղծվել է 320 նոր աշխատատեղ:

«Դրանք հիմնականում ստեղծվել են մարզերում, քանի որ մեր գործունեությունը գերազանցապես ծավալվում է մայրաքաղաքից դուրս»,- նշել է նա:

4700 ՓՄՁ-ի տրամադրվել է շուրջ 11000 աջակցություն: Ֆինանսավորվել է 79 փոքր եւ միջին ձեռնարկություն, տրամադրվել է 500 միլիոն դրամի վարկային երաշխավորություն: Գրանցվել է 82 նոր ՓՄՁ: Արձանագրվել է շահառու ձեռնարկությունների եկամուտների 17% աճ:

Մշակվել է 4 տեխնոլոգիական ուղեցույց: Փոքր սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հաստատվել է 19 նոր սպանդանոցի ստեղծման գործարար ծրագիր:

«Անցած տարվա ընթացքում մեր ֆինանսավորած գործարարների 43%-ը եղել են կանայք»,- նշել է Լեւոն Մնացականյանը:  

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում ավարտել է 12 ենթակառուցվածքային ծրագիր: Ոլորտային աջակցություն է տրամադրվել 40 ՓՄՁ-ի:  

2017թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մոտ 80 ՓՄՁ մասնակցել  է տեղական եւ միջազգային ցուցահանդեսների, հաստատել նոր գործարար կապեր:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իր ծրագրերն իրականացնում է նաեւ Արցախում՝ այնտեղ գործող մասնաճյուղի միջոցով: Հիմնադրամը դեպի Արցախ պարբերաբար իրականացնում է փորձի փոխանակման այցեր:

«Անցնող տարվա ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը միջազգային  կազմակերպությունների հետ՝ համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությամբ: 2017թ. ԵՄ  եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ եւ մեր գործընկեր կազմակերպությունների հետ մեկնարկեցինք «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը, շարունակվել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ մեր մյուս գործընկերների հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի 2-րդ փուլը, ԵՄ «Էրասմուս՝ երիտասարդների համար» ծրագիրը»,- տեղեկացրել է Լեւոն Մնացականյանը: 
Դիտում՝ 2631
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW