Ջոն Քինգը Երեւանում կպատմի «Ցեղային առաջնորդության» մասին

10.04.2018 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջոն Քինգ #Tribal Leadership
Ապրիլի 28-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա Ջոն Քինգի վարպետության դասընթացը՝ «Ցեղային առաջնորդություն» (Tribal Leadership). Արդյունավետ հաղորդակցումը կազմակերպության ներսում» թեմայով։

Ջոն Քինգը համաշխարհային ճանաչում ունեցող բիզնես խորհրդատու է եւ քոուչ, «Ցեղային առաջնորդություն» (Tribal Leadership) գրքի համահեղինակն է։

Ցեղային առաջնորդության տեսությունը նորովի է անդրադառնում կորպորատիվ եւ բիզնես հաղորդակցման մոտեցումներին՝ հիմքում դնելով ցանկացած կազմակերպության ներսում գոյություն ունեցող բազմաշերտ արժեքային համակարգերը, խմբերը՝ «ցեղերը», որոնք ձեւավորում են թե անձի, թե խմբի, թե ամբողջ կազմակերպության մշակույթը, հետեւաբար՝ կազմակերպության կատարողականն ու արդյունավետությունը։

Վարպետության դասը ներկայացնում են Եվրասիական առաջնորդության ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը (CELA Armenia) Տրիադա Պլյուսընկերության եւ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի հետ համատեղ:

Կորպորատիվ հաճախորդների եւ ուսանողների համար գործում են հատուկ զեղչեր։

Մանրամասների համար զանգահարեք 091 48 92 64 կամ 055 40 31 41 հեռախոսահամարներով:
Դիտում՝ 1974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW