ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է միաժամանակ cash-in եւ ռեսայքլինգի գործառույթով բանկոմատներ
09.04.2018 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նոր բանկոմատները թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապաններին ոչ միայն ստանալ դրամական միջոցներ իրենց քարտերից, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ եւ այլն, այլեւ ակնթարթորեն անվճար համալրել քարտը կանխիկ գումարով:
Բանկում առանձնացրել են cash-in բանկոմատի հետեւյալ առավելությունները.
- Արագություն՝ դրամական միջոցներն անմիջապես մուտքագրվում են քարտին,
- Հարմարավետություն՝ մեկ գործարքի ընթացքում կարելի է մուտքագրել միաժամանակ մինչեւ 90 թղթադրամ (ոչ թե մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում՝ տարբեր արժեքների թղթադրամներ, ինչը համալրման գործընթացը դարձնում է առավել հարմարավետ եւ արագ:
«Բանկոմատները հագեցած են նոր հնարավորությամբ` տրամադրում են կանխիկ գումար հաճախորդներին ավելի վաղ այլ հաճախորդների կողմից մուտքագրված միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: