Evocabank-ն ու ՄոբիԴրամը կհամագործակցեն

19.03.2018 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ՄոբիԴրամ
Evocabank-ը սկսել է համագործակցել ՄոբիԴրամ բջջային եւ առցանց վճարումների համակարգի հետ:

Բանկում նշել են, որ այսուհետ կարելի է կատարել վարկի մարումներ կամ քարտի եւ հաշվի համալրումներ ՄոբիԴրամի շուրջ 100 տերմինալներում:

1 000-50 000 դրամ գործարքների համար կգանձվի 200 դրամ, իսկ 50 001-100 000 դրամ գործարքների համար՝ 300 դրամ միջնորդավճար:

«Բանկը, կարեւորելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, շարունակաբար մեծացնում է իր ծառայություների հասանելիությունը եւ առաջարկում նոր լուծումներ, որոնք խնայում են բանկային գործարքների իրականացման համար ծախսվող ժամանակը»,- ընդգծել են բանկում:
Դիտում՝ 10574

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW