Անելիք Բանկի վեց մասնաճյուղ կաշխատի երկարացված գրաֆիկով

05.03.2018 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ
Մարտի 5-ից Անելիք Բանկի «Նոր Նորք», «Մալաթիա», «Տիգրան Մեծ», «Դավթաշեն» «Արաբկիր» եւ «Գյումրի» մասնաճյուղերի համար կգործեն հաճախորդների սպասարկման համար սահմանված նոր աշխատանքային ժամեր:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ նշված մասնաճյուղերում երկուշաբթիից ուրբաթ օրերին հաճախորդները կարող են սպասարկվել 09:15-ից մինչեւ 18:45, իսկ շաբաթ օրերին՝ 10:00-ից մինչեւ 14:45-ը:

«Երկարացված աշխատանքային գրաֆիկի շնորհիվ բանկը հնարավորություն կունենա իր հաճախորդներին մատուցել առավել հարմարավետ եւ մատչելի ծառայություններ:

Անելիք Բանկն իր բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին ընձեռում է նաեւ ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW