Արմեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման իր տեսլականը
23.02.2018 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր կայացած հանդիպման ժամանակ նա ասել է, որ Հայաստանը չի կարող լինել առաջադեմ երկիր, եթե չունենա, օրինակ, առողջ գյուղատնտեսություն: Հայաստանը, ըստ նրա, մեծ պոտենցիալ ունի ինչպես այս, այնպես էլ տուրիզմի եւ հանքարդյունաբերության ոլորտներում, որոնք պետք է լինեն ժամանակակից:
«Հայաստանը պետք է ունենա ժամանակակից ֆինանսավարկային համակարգ: Եթե ուշադիր նայեք, որպես ինստիտուտ, Հայաստանի բանկային համակարգը շատ լավ զարգացած է: Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանի, որտեղ օտար բանկեր կան: Եթե գործարար ես, կարող ես շատ ուրախ չլինել, որովհետեւ վարկային տոկոսադրույքը բարձր է, բայց եթե լիքվիդայնությունը բարձրանա, եթե երկրում ավելի շատ դրամ լինի, այդ տոկոսադրույքը կիջնի»,- ասել է նա:
Խոսելով նոր տեխնոլոգիաների մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, դրանք պետք է դրված լինեն «համասեռ, կայուն տնտեսության վրա»:
«Միայն ՏՏ ոլորտը չի կարող դառնալ Հայաստանի զարգացման գործոնը, այն հիմնաքար է, որի վրա պետք է դրվեն մնացյալ ժամանակակից տեխնոլոգիաները»,- ասել է նա:
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներ գրավելու հարցին՝ նա ասել է, որ ցանկացած ներդրողի համար պետք է լինեն անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ անկախ դատաիրավական համակարգ:
«Պետք է ունենալ համապատասխան հարկային եւ վարկային գրավիչ դաշտ: Եթե երկրում հարկերը բարձր են, այն ներդրողների համար գրավիչ չի լինի, պետք է ստեղծվեն տարածքներ, որոնք գրավիչ կլինեն այդ ներդրողների համար»,- ասել է նա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: