“Վիվասելն” ավելի ագրեսիվ ռազմավարություն է վարում, քան “ԱրմենՏելը”, կարծում է Ռալֆ Յիրիկյանը

12.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.“Վիվասել” բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ “ԱրմենՏել” ընկերությունն “նոր ծառայաություններ է ներդնում միայն նրանից հետո, երբ դա անում ենք մենք”:

Այսօր պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին, Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո “ԱրմենՏելը” որոշ չափով ակտիվացրել է իր գործունեությունը, սակայն “Վիվասելը” շուկայում ավելի ագրեսիվ ռազմավարություն է վարում:

Յիրիկյանի խոսքերով, “Վիվասելն” արդեն աշխատում է երրորդ սերնդի ծառայությունների ներդման ուղղությամբ, իսկ “ԱրմենՏելը” դեռ ավարտում է աշխատանքներն երկրորդ սերնդի ծառայությունների վրա:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW