Յունիբանկը եւ ՀԱԱԳ-ը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին
20.02.2018 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Ինչպես նշել են Յունիբանկում, վարկերը կտրամադրվեն սկսած 8% տարեկան տոկոսադրույքից՝ «վարկատեսակի մատչելի պայմանները համահունչ են Յունիբանկի կողմից վարկերի տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությանը»:
Ծրագիրն ուղղված է ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը եւ նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։
«Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Յունիբանկը ձգտում է ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլեւ` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով արտահանող ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթն արագացնում եւ պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Համաձայնագիրը ստորագրել են Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը:
«Լիովին համոզված ենք, որ այս գործիքը պահանջված կլինի մեր հաճախորդների համար: Բանկը ներկայումս մշակում է գործընթացներ, որոնք թույլ կտան առավելագույնս արագ եւ հարմար եղանակով հաճախորդներին տրամադրել այս գործիքից օգտվելու հնարավորությունը: Նմանատիպ գործիքների կիրառումը հաճախորդի համար հարմարավետությունն է, արագությունը եւ հասանելիությունը, որպեսզի նրա համար հասկանալի եւ պարզ լինի` ինչի համար է նա վճարում, ինչ է ստանում դրա դիմաց»,- ասել է Մեսրոպ Հակոբյանը:
Նշվել է նաեւ, որ հաճախորդների համար լուծվում է գրավի խնդիրը` 90% ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից:
Արմեն Շահնազարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության եւ Յունիբանկի համագործակցությունը տվյալ ոլորտում պետք է մեծ եւ շոշափելի արդյունքներ տա: «Հիմնական երկու գործիքակազմերով ենք աշխատելու բանկի հետ` արտահանման ապահովագրություն եւ նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն»,- ասել է նա:
«Հաշվի առնելով շուկայի եւ բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները` Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն եւ անհատական ժամանակացույց, իսկ վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:
ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերի ընդլայնման շնորհիվ Յունիբանկը նպաստում է ձեռնարկությունների աճին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակներն ուղղված են բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը եւ վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը:
2017թ. Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչեւ 200 մլրդ դրամի: Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության եւ տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ` աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ: Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ. կազմել է 127 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:
2017-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաեւ ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով եւ կազմել 60 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: