Վարչապետը «մաքսիմալ թվեր» է պահանջում

01.02.2018 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կառավարության նիստ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է հանրությանը ներկայացնել նախարարությունների 2017թ. գործունեության հաշվետվությունն ու 2018թ. համար նախատեսված միջոցառումները։

Նախարարներին եւ մարզպետներին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017թ․ նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների եւ գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաեւ 2018թ․ համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները եւ ակնկալվող արդյունքները։

«Անհրաժեշտ են մաքսիմալ թվեր եւ կոնկրետ հաշվետվողականություն»,- ասել է Կարեն Կարապետյանը։
Դիտում՝ 1464

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW