Կարապետյանն ու Խաչատուրովը՝ ԱՄՆ ֆիննախի «Կրեմլյան զեկույց»-ում

30.01.2018 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սամվել Կարապետյան #Դանիլ Խաչատուրով #«Կրեմլյան զեկույց»
Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովն ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույց»-ի «Օլիգարխներ» բաժնում:

Ինչպես հայտնում է RBC.ru-ն, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է «Կրեմլյան զեկույց»-ը, որում ներառված է 210 ազգանուն՝ ՌԴ 114 խոշոր պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաեւ 96 ռուսաստանցի գործարարներ:

Նախարարությունը հրապարակել է զեկույցի միայն ոչ գաղտնի հատվածը, որը բաղկացած է 4 բաժիններից՝ «Նախագահական ադմինիստրացիա», «Կառավարություն», «Բարձրաստիճան այլ քաղաքական առաջնորդներ» եւ «Օլիգարխներ»:

Փաստաթղթում նշված է, որ «Օլիգարխներ» բաժնում ներկայացված են այն անձիք, որոնց ունեցվածքը, համաձայն բաց եւ վստահելի աղբյուրների, գնահատվում է $1 մլրդ եւ ավելի:

Միաժամանակ, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, նախարարությունում պարզաբանել են, որ «Կրեմլյան զեկույց»-ում ընդգրկված անձանց նկատմամբ ԱՄՆ-ում որեւէ սահմանափակում կամ արգելք չի տարածվում: Այսպես կոչված օլիգարխների ցուցակը եւս չի համարվում պատժամիջոցային, այս անձանց նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվում, նրանց հետ ամերիկացիների գործարքները վտանգավոր չեն, եթե ավելի վաղ այդ անձանց նկատմամբ սահմանափակումներ չեն հայտարարվել:
Դիտում՝ 5681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW