Անելիք Բանկն առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում եւ վարում
29.01.2018 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անելիք Բանկ

Բանկում նշել են, որ առարկայազուրկ մետաղական հաշիվներն անկանխիկ ոսկու հաշվառման եւ անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող եւ վարվող հաշիվներ են, համաձայն որոնց՝ հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել առարկայազուրկ մետաղական հաշիվ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու:
«Առարկայազուրկ մետաղական հաշվի ծառայությունը հաճախորդին տալիս է մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝ ոսկու արժեքի բարձրացման հետեւանքով եկամտի ստացում, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում, ոսկու առարկայապես գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորություն, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն, ինչպես նաեւ ժամանակի էական տնտեսում եւ արագ իրացվելիություն: Ներդրման այս տարբերակը օպտիմալ է նաեւ խնայողությունների դիվերսիֆիկացման, երկարաժամկետ ներդրումների եւ լրացուցիչ եկամտի ստացման համար»,- ասված է հաղորդագրությունում:
Առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում:
Բանկում ընդգծել են, որ հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: