ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 15 000 վարկառուներ, որոնք ձեւակերպել են բանկում ապառիկ վարկ, «Սուպերդրույք» ծառայության շրջանակում արդեն հետ են ստացել ավելի քան 80 մլն դրամ: Բանկում նշել են, որ շարունակում է գործել «Սուպերդրույք» ծառայությունը, որի շրջանակում վարկառուներին վերադարձվում է ապառիկ վարկի մայր գումարի մինչեւ 20%-ը: «Այն հաճախորդները, որոնք ձեւակերպում են ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում եւ պարտաճանաչ կերպով կատարում են իրենց ամսական վարկային պարտավորությունները (առնվազն 6 ամիս), ապառիկ վարկի ամբողջական մարման պահին ստանում են վարկի մայր գումարի մինչեւ 20%-ի չափով հետվերադարձ»,- նշված է հաղորդագրությունում:Վարկը ձեւակերպվում է տեղում՝ Հայաստանի ավելի քան 300 առեւտրային կետերում, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության եւ հաճախորդների կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ՝ միայն անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է բանկի կողմից միջինը 10 րոպեի ընթացքում: Tweet Դիտում՝ 5635