Հայէկոնոմբանկն Ամանորի առթիվ կենսաթոշակային քարտերից օգտվող անձանց անակնկալ նվերներ է մատուցել:Ինչպես նշել են բանկում, նվերները տրամադրվել են՝ «առաջնորդվելով հաճախորդներին բարձրորակ սպասարկում ապահովելու քաղաքականությամբ եւ շարունակական անակնկալներ մատուցելու ավանդույթով»:Հայէկոնոմբանկի «Սեւան» եւ «Գավառ» մասնաճյուղերի կենսաթոշակային քարտերից օգտվողներից նախօրեին պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակառուներին տրամադրվել են ամանորյա նվերներ՝ նրանց քարտային հաշիվներին փոխանցելով վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումարներ:Բանկում ընդգծել են, որ կենսաթոշակառուների համար իրենց միջոցները ստանալու եւ պահպանելու առավել անվտանգ եւ հարմարավետ տարբերակը Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի եւ բանկային հաշիվների միջոցով սպասարկումն է: «Կենսաթոշակային քարտերի առավելություններից են քարտի անվճար տրամադրումը, յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը կենսաթոշակի գումարը ստանալու հնարավորության ընձեռումը, Հայէկոնոմբանկի բանկոմատներից եւ POS տերմինալներից գումարների անվճար կանխիկացումը, ինչպես նաեւ մի շարք առեւտրի եւ սպասարկման կետերում զեղչային արտոնությունները:Մշակված տեխնոլոգիական եւ ծրագրային լուծումների շնորհիվ եւ մասնաճյուղային լայն ցանցի առկայության պայմաններում՝ Հայէկոնոմբանկն այսօր ապահովում է պլաստիկ քարտերի եւ բանկային հաշիվների միջոցով կենսաթոշակառուների սպասարկման առավելագույն արագություն ու բարձր որակ եւ առաջնային դիրք է գրավում Հայաստանում՝ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման ոլորտում:Հայէկոնոմբանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, հավաստիացնում է, որ իր կողմից մատուցվող անակնկալները լինելու են շարունակական»,- նշել է Հայէկոնոմբանկի Բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Միքայել Մարգարյանը:Բանկում հիշեցրել են, որ ներկայում ունեն մասնաճյուղային լայն ցանց, որը բաղկացած է 49 մասնաճյուղից, որոնցից 26-ը Երեւանում են, 22-ը՝ մարզերում, 1-ը՝ ԼՂՀ-ում: Tweet Դիտում՝ 8104