ՀԱԱԳ-ը եւ ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցեն

26.12.2017 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #ՓՄՁ ԶԱԿ
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը եւ «Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի համաձայն՝ կողմերը կփոխանակեն արտահանման գործընթացի խթանման համար անհրաժեշտ տեղեկատվություն, համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում ստացված արդյունավետ արտահանման իրականացման համար կիրառվող մեխանիզմների, ընթացակարգերի եւ միջազգային լավագույն փորձի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ կկազմակերպեն համատեղ քննարկումներ, գործարար հանդիպումներ, սեմինարներ եւ վերապատրաստումներ:

Համատեղ միջոցառումների արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի եւ մարզային մասնաճյուղերի միջոցով ՓՄՁ-ները կիրազեկվեն արտահանման աջակցությանն ուղղված՝ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության կողմից առաջարկվող գործիքակազմի մասին:

Կողմերը կարեւորել են հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ այն կնպաստի արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների բացահայտմանը, ինչպես նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ի եւ ՀԱԱԳ ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Դիտում՝ 5751
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW