Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են համատեղ արտահանման հեռանկարը

26.12.2017 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Դենիս Մանտուրով
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հեռանկարը:

Հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի՝ Մոսկվայում նախօրեին կայացած հանդիպմանը:

Կողմերը որոշել են ձեւավորել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի համատեղ արտահանման հնարավորություններն ու կոնկրետ արդյունաբերական ծրագրերը։ Խմբի առաջին հանդիպումը կկայանա 2018թ. սկզբին։

Ընթացիկ երկկողմ ծրագրերն առնչվում են արդյունաբերական կոոպերացիային եւ Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրումներին, մասնավորապես՝ էլեկտրատեխնիկայի եւ ակնագործության ոլորտում:

Դենիս Մանտուրովը նշել է, որ ռուսաստանյան կորպորացիաները հետաքրքրված են գործունեություն ծավալելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։
Դիտում՝ 5430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW