Հայբիզնեսբանկն ամփոփել է «Մանկության երազանք» ակցիայի արդյունքները

18.12.2017 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ակցիա
Հայբիզնեսբանկն ամփոփել է հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը MasterCard քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները:

Ինչպես հայտնել են բանկում, խաղարկվել են ուղեւորություն դեպի Փարիզի «Դիսնեյ Լենդ» եւ 60 նվեր քարտ:  

Գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված Փարիզի երկկողմանի ավիատոմսը, հյուրանոցի համարը, փարիզյան «Դիսնեյ Լենդ»-ի մուտքի երկու տոմսը, շնորհվել է ակցիայի շրջանակում MasterCard պլաստիկ քարտերի միջոցով մեծ թվով գործարքներ կատարած հաճախորդին, որին ընտրել է բանկի հաճախորդներից մեկը՝ վիճակահանության միջոցով:

Ակցիայով նախատեսված 60 նվեր քարտերի մրցանակակիրները որոշվել են՝ ելնելով քարտերով կատարված գործարքների քանակից եւ ծավալից:

«Հայբիզնեսբանկը մեծ պատասխանատվությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հավատարիմ հաճախորդների ակնկալիքներն ու որակի ապահովման սկզբունքը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ իրենց առաջարկած MasterCard եւ VISA միջազգային վճարային քարտերը հնարավորություն են տալիս կատարել անկանխիկ վճարումներ ապրանքների եւ ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ստանալ զեղչեր Հայբիզնեսբանկի զեղչային ծրագրին մասնակից առեւտրի կետերից, կատարել կոմունալ վճարումներ բանկոմատների միջոցով եւ օգտվել այլ առավելություններից:
Դիտում՝ 2845
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW