Հայէկոնոմբանկն ու MoneyTun-ը փոխանցումների նոր ուղղություն են գործարկել

18.12.2017 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #MoneyTun
Հայէկոնոմբանկը MoneyTun վճարային համակարգի հետ համատեղ գործարկել է դրամական փոխանցումների նոր ուղղություն՝ Հայաստանից դեպի Չինաստան (UnionPay Card համալրում, որոնք գործում են մի շարք բանկերում):

Ինչպես հայտնել են բանկում, փոխանցումներն իրականացվում են դոլարով, սակայն ստացման արժույթը չինական յուանն է:

Փոխանցումների տեւողությունը կազմում է 15 րոպե, 1 փոխանցման առավելագույն գումարը $3 հազ. է, իսկ յուրաքանչյուր հաճախորդի տարեկան առավելագույն գումարը սահմանվում է $50 հազ.:

Փոխանցման սակագինը գանձվում է փոխանցողից եւ կազմում է 2,5-3%, նվազագույնը՝ $5:
Դիտում՝ 2866

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW