Տնտեսվարողների ֆինանսական առողջացման հնարավորությունները կընդլայնվեն

30.11.2017 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Վարդան Հարությունյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին որոշման նախագիծը:

Վերջինս սահմանում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից համապատասխան դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու եւ հարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով օրենսդրությամբ նախատեսված հարկային գանձման հնարավորություններից օգտվելու դեպքերը:

Որոշման համաձայն՝ եթե առկա են պարտապանին սնանկ ճանաչելու օրենքով սահմանված հիմքերը, ՊԵԿ-ը պետք է 6 ամիս ձեռնպահ մնա պարտապանին սնանկ ճանաչելու հայցի ներկայացումից, եթե յուրաքանչյուր ամսում պարտապանը վճարում է առկա պարտավորությունների 20%-ը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի խոսքով՝ նախագծի ընդունումը նպատակ ունի ընդլայնել սնանկության հիմքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական առողջացման հնարավորությունները:
Դիտում՝ 2628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW